Սույն թույլտվությամբ ցանկացած անձի տրամադրվում է «Արիան ԱՄՅու» տառատեսակները (այսուհետ՝ «Տառատեսակներ») անվճար ձեռք բերելու (ներբեռնելու) եւ օգտագործելու իրավունք։ Յուրաքանչյուր ոք կարող է առանց որեւէ սահմանափակման պատճենել, օգտագործել և տարածել դրանք ողջ աշխարհում` հետևյալ պայմաններով ․
1. սույն թույլտվությունը պեպք է ներառվի տարածվող յուրաքանչյուր (թեկուզ եւ մեկ նկարվածք ներկայացնող նիշքի) պատճենի հետ,
2. տառատեսակը կարող է ձեւափոխվել, կամ լրացվել հավելյալ գրանշաններով, սակայն փոփոխված տառատեսակների անվանումները չեն կարող պարունակել «Արիան», «ԱՄՅու», «Թարումյան» բառերը` լինեն դրանք գրված լատինատառ, հայատառ կամ գրային որեւէ այլ համակարգով,
3. փոփոխված տառատեսակները տարածվելու կամ օգտագործվելու դեպքում պետք է ուղեկցվեն նշումով՝ «Արիան ԱՄՅու» տառատեսակի փոփոխման արդյունքում ստեղծված լինելու մասին,
4. տառատեսակները կամ դրանց փոփոխման արդյունքում ստեղծված նմուշները չեն կարող լինել վաճառքի առարկա, սակայն կարող են վաճառվել որպես որեւէ այլ ծրագրային փաթեթի բաղկացուցիչ մաս, եթե վերջինս իրենից ներկայացնում է այլ (ոչ տառատեսակային) բնույթի արտադրանք:
ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՒՄ ԵՆ «ԱՅՆՊԵՍ ԻՆՉՊԵՍ ԿԱՆ», ԱՌԱՆՑ ՀՆԱՐԱՎՈՐ ՈՐԵՒԷ ՏԵՍԱԿԻ ԵՐԱՇԽԻՔԻ։ ՌՈՒԲԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ (ԹԱՐՈՒՄՅԱՆԸ) ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՉԷ ՑԱՆԿԱՑԱԾ, ՆԵՐԱՌԱՅԼ՝ ԱՆՈՒՂՂԱԿԻ ԿԱՄ ՊԱՏՃԱՌԱՀԵՏԵՎԱՆՔԱՅԻՆ ՎՆԱՍԻ ՀԱՄԱՐ, ՈՐԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՑՎԵԼ ՈՐԵՎԷ ՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ` ԿԱՊՎԱԾ ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՄ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՅԼ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ (ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՀԵՏ ։
Տառատեսակների օգտագործման հետ կապված եւ սույն թույլտվության շրջանակներում չպարզաբանված կամ օգտագործման հնարավոր այլ եղանակների թույլտվության հետ կապված հարցերը պետք է համաձայնեցվեն Ռուբեն Հակոբյանի (Թարումյանի) հետ։ Լրացուցիչ տեղեկության համար կարող եք Ձեր նամակները ուղարկել post@tarumian.am էլ.- հասցեով։
Պատճենաշնորհ (c) 1998—2011 Ռուբեն Հակոբյան (Թարումյան)։