Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը

Արիան ԱՄՅու ընտանիքի տառատեսակներում հավելվել է երեք նոր գրանշան․ դրամի նշանը, ինչպես նաեւ հավերժության նշանը՝ աջ եւ ձախ տարբերակներով։ Դրանք տեղադրված են Յունիկոդի կողմից հատկացված այլագրերի (կոդերի) համաձայն։

Նաեւ վերացվել են նկատված մի քանի վրիպակներ։

Posted in Առանց խորագրի | 5 Comments

Արիան ԱՄՅու տառատեսակի նոր վարկածը թողարկված է

Նոր, 2012 տարուց սկսած Արիան ԱՄՅու ընտանիքը ներկայացվում է արդեն առանց «փորձարկային», կամ «beta» հավելման։ Թեեւ դա չի նշանակում, որ այն այլեւս հետագա կատարելագործում չի ենթադրում․ դիտողություններն ու քննադատությունը (ինչպես նաեւ բարեմաղթանքները։-)) միշտ էլ ողջունելի են։

Posted in Առանց խորագրի | 5 Comments

Արիան ԱՄՅու տառատեսակի նոր վարկածը

Ուրախ եմ հայտնելու, որ Արիան ԱՄՅու տառատեսակը այսուհետ ունենալու է ոչ միայն իր չորս նկարվածքները (ուղիղ, թավ, շեղ եւ թավ շեղ), այլեւ ներկայանալու է որպես տառատեսակների ընտանիք, որը պարունակելու է երեք տառատեսակ՝ չորսական ոճով․ հայալեզու օգտվողներին արդեն իսկ քաջ ծանոթ շղագիր տարբերակով, ու նաեւ գրչագիր ու միալայնք տառատեսակներով։ Այսօր ներկայացնում ենք գրչագիր տառատեսակի փորձարկային վարկածը։

Մոտ ապագայում կներկայացվի նաեւ միալայնքը եւ վերջապես շղագրի նոր վարկածը։

Պատրաստվում է նաեւ ԱրամյանԳրքի տառատեսակի նոր վարկածը, որը կներառվի սույն կայքում։

Posted in Առանց խորագրի | 8 Comments