Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը

Արիան ԱՄՅու ընտանիքի տառատեսակներում հավելվել է երեք նոր գրանշան․ դրամի նշանը, ինչպես նաեւ հավերժության նշանը՝ աջ եւ ձախ տարբերակներով։ Դրանք տեղադրված են Յունիկոդի կողմից հատկացված այլագրերի (կոդերի) համաձայն։

Նաեւ վերացվել են նկատված մի քանի վրիպակներ։

Այս գրառումը հրապարակվել է Առանց խորագրի խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։

5 մեկնաբանություն Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը-ում

  1. Ռուբեն -ն ասում է.

    Ցավոք սրտի, դրամի նշանի կոդը (058F) չի համընկնում ՀՀ կառավարության կողմից պաշտոնապես ընդունված տառատեսակներում սահմանված դրամի նշանի կոդի (058C) հետ: Կարծես, նորից վերադառնում ենք այն ժամանակները, երբ մի հայերեն տառատեսակից մյուսին անցնելիս պետք էր ծախսել մի քանի ժամ, տեքստն ընթեռնելի դարձնելու համար: Քանի դեռ նոր վարկածը լայն կիրառում չի գտել, խնդրում եմ ուղղել, եթե հնարավոր է: Շնորհակալություն:

    • tarumian -ն ասում է.

      Ռուբեն ջան, նույնպիսի ցավով պիտի նկատեմ, որ, կարծում եմ, որեւէ բան փոխել անհնար է։ Անհավանական է (նախորդ իմ փորձից դատելով եմ ասում), որ Յունիկոդը փոխի իր սահմանած այլագիրը․ դա բխում է Յունիկոդի, որպես տվյալների շտեմարանի առանձնահատկություններից։ Բանն այն է, որ աշխարհում բազմաթիվ արտադրողներ եւ կազմակերպություններ են գործածում Յունիկոդ համակարգը, սկսած Մայքրոսոֆթի կարգի հիմնարկներից, ու վերջացրած առանձին ահատներով, եւ Յունիկոդը չի կարող վնասել նրանց բոլորի գործին՝ շտկելու համար մեր Կառավարության կողմից կայացված որոշման հապճեպության հետեւանքները։ Միակ ճիշտ ճանապարհն է, որպեսզի մեր Կառավարությո՛ւնը (քանի դեռ ուշ չէ) փոխի դրամի նշանի այլագիրը իր հաստատած տառատեսակներում։ Ցավոք, ժամանակին, երբ դրամի նշանի համար ընդունվում էր կամայական այլագիր ես զգուշացրել եմ այդ քայլի հնարավոր հետեւանքների մասին, բայց ապարդյուն։

    • Xelgen -ն ասում է.

      Փաստորեն պետք է բզել կառավարությանը, կամ գուցե ավելի ճիշտ կառավարության կողմից հաստատած տառատեսակների հեղինակներին, որպեսզի նրանք հնարավորինս արագ փոփոխություն կատարեն տառատեսակներում։
      Այս հարցում ժամանակ կորցնելը ծանր է նստում։

  2. Վահրամ Մխիթարյան -ն ասում է.

    Իսկապես, Յունիկոդում արգելված են կոդավորման որևէ փոփոխումներն ու նույնիսկ սխալների ուղղումները։ Նույն այն պատճառով, ինչը նշել է Թարումյանը՝ արտադրական համատեղելիության և շարունակականության նկատառումներով։ Միակ ձևը դա գրանշանի (թեկուզ և նույն) ավելացնելն է մի այլ կոդով (համարով)։ Այդ իսկ պատճառով լրիվ համաձայն եմ Թարումյանի դիտողության հետ։

    Մյուս կողմից, իսկապես, նույնիսկ մի գրանշանի կոդի փոփոխման դեպքում ճիշտ է տառատեսակի անվանումը փոխել, տարատեսակել։ Ինչպես, օրինակ, «Times Roman» անվանումով տառատեսակին զուգահեռ սկսեց գործել այլ կոդավորում ունեցող «Times New Roman» տառատեսակը։

    Ինչ վերաբերում է դրամի նշանին, ապա կառավարությունը նույնպես պետք է գնա նշված ճանապարհով՝ թողարկի նոր կոդավորումով տառատեսակներ նախկինին մոտ, սակայն որևէ կերպ տարատեսակված անվանումներով։

    • tarumian -ն ասում է.

      Ավելացնեմ, որ Յունիկոդը, բավականին դանդաղաշարժ կազմակերպություն է (ինչպես ցանկացած լուրջ կազմակերպություն), որը շատ երկար է նախապատրաստում որոշումները (մասնավորապես հենց գիտակցելով հապճեպ որոշումների վտանգը)։ Դրանից բացի, Յունիկոդ միավորումը համագործակցում է Ստանդարտների Համաշխարհային Կազմակերպության հետ (ISO), համաժամելով նրա հետ բոլոր իր որոշումները։ Արդյունքում, որեւէ հարցի քննարկումը երկարաձգվում է ամիսներ ու տարիներ։ Այնպես որ, ցանկացած բանակցություն Յունիկոդի հետ կնշանակի միայն ժամանակի կորուստ։ Իսկ այդ ընթացքում սխալ այլագրումով տառատեսակները եւ դրանցով իրականացված գրվածքները ավելի կտարածվեն եւ սխալի ուղղումն ավելի ցավոտ կլինի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *