Նոր, 2012 տարուց սկսած Արիան ԱՄՅու ընտանիքը ներկայացվում է արդեն առանց «փորձարկային», կամ «beta» հավելման։ Թեեւ դա չի նշանակում, որ այն այլեւս հետագա կատարելագործում չի ենթադրում․ դիտողություններն ու քննադատությունը (ինչպես նաեւ բարեմաղթանքները։-)) միշտ էլ ողջունելի են։
Հունիս 2023 M T W T F S S « Mar 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 -
Գերազանց գործ է, շնորհակալությո՛ւն Ձեր նվիրումի ու գերբարեխիղճ գործի համար։ Ձեր տառատեսակներն իրենց բացառիկ մաքրությամբ չեն դադարում հիացնել ինձ։
Միայն մի խնդրանք, եթե թույլ տաք։ Քանի որ ես, և շատ հնարավոր է այլք ևս, բազմաթիվ տեքստային աշխատանքներ ու շարվածքներ ունեն արված 3-րդ վարկածի Arian տառատեսակով, դրա փոփոխությունը հանգեցնում է տեքստի շեղման արդեն գոյություն ունեցող շարվածքներում։ Բացի այդ, հաշվի առնելով 3-րդ վարկածի գեղեցկությունը և հանգստությունը կարդալիս, գուցե կարելի է այն առանձնացնել որպես ինքնուրույն տառատեսակ գերընտանիքում՝ զուգահեռաբար գործածելու նպատակով։
Բացի այդ, կցանկանայի Ձեզ հետ մի քանի հարց քննարկել կետաշտկման (ի դեպ, հրաշալի եզր է) վերաբերյալ, եթե ժամանակ ունենաք։
Կանխավ շնորհակալ եմ։
Վազգեն ջան, շնորհակալություն գնահատականիդ համար։
Ինչ վերաբերում է շարվածքների շեղմանը, ապա, ցավոք, դա իրոք այդպես է։ Ցավոք, տառատեսակների, ու նաեւ այլ ծրագրերի նոր վարկածների հետ աշխատելիս հաճախ են նման բարդություններ առաջ գալիս, թեեւ աշխատում ես ամեն ինչ անել համատեղելիությունն ապահովելու համար։ Ասեմ, որ երբ որոշվեց ընդլայնել ընտանիքը, պարզվեց, որ հին վարկածի տառաձեւերն ունեն գծային լուրջ թերություններ, որոնք գոյացել էին հին (ոչ հարթ) ցուցադրիչներով աշխատելիս։ Դրանք այնքան էական էին, որ ես որոշեցի տառատեսակը վերաստեղծել զրոյից․ պահպանեցի միայն գրանշանների տարրերի ընդհանուր համամասնությունները եւ ոճը, որպեսզի նոր վարկածը հնի հետ գոնե ընդհանուր գծերով համատեղելի լինի։ Նույն պատճառով ես պահպանեցի նաեւ տառատեսակի անունը, այլապես հարյուրավոր կայքերում, որոնց ոճաթերթերում այն նշված էր, անհրաժեշտ պիտի լիներ հավելել նոր տառատեսակի անունը։ Իսկ դրա համար, պետք էր ինչ-որ կերպ տեղեկացնել բոլորին այդ մաիսն, ինչը մեր իրականության մեջ այնքան էլ հեշտ բան չէ։ Ու եթե այժմ ես վերանվանեմ հին վարկածը (եթե ես ճիշտ հասկացա Արիան ԱՄՅու-ի 3.0 վարկածը, որպես ինքնուրույն տառատեսակ պահելու քո առաջարկը), կունենանք երկու նույնական տառատեսակ՝ տարբեր անուններով, քանի որ հին անվամբ այն միեւնույն է շարունակելու է մնալ բազմաթիվ օգտվողների համակարգիչներում։ Իսկ դա կարող է խառնաշփոթ ստեղծել։ Մի խոսքով, մտածել է պետք։
Իսկ կետաշտկման հետ կապված հարցերը իհարկե կքննարկենք։ Ես նամակ կգրեմ։
Ռուբեն ջան, շնորհակալ եմ պատասխանի համար։
Արիան ԱՄՅու-ի 3.0 վարկածը այլ անվանմամբ ունենալու դեպքում կարելի կլիներ շարունակել գործածել երկու տարբերակներն էլ զուգահեռաբար. նոր գործերում կիրառել 4.0 վարկածը, հներում՝ պահպանել առանց փոփոխության 3.0-ը։
Չմոռանամ ասել, որ Գրքի տառատեսակը պարզապես գերազանց էր։ Շնորհակալություն նաև տարածաշրջանային մի շարք գրային համակարգերով դրանք հարստացնելու համար։
Անչափ ցանկալի կլիներ ապագայում տեսնել courier և Նեղ տառատեսակներ ևս։
Barev Dzez. isk es inchpes karoxem texadrel arial@ windows mobile 6.1. texadrum em storev bervac erkrneri taratesakneri mej chi bacum. naxapes shnorhakajkalutyun
Բարեւ ձեզ Արթուր,
Անկեղծ ասած, շարժական համակարգերին ես ծանոթ չեմ։ Սակայն եթե գրեք ինձ post@tarumian.am հասցեով, կփորձեմ ինչով կարող եմ օգնել։