Ուրախ եմ հայտնելու, որ Արիան ԱՄՅու տառատեսակը այսուհետ ունենալու է ոչ միայն իր չորս նկարվածքները (ուղիղ, թավ, շեղ եւ թավ շեղ), այլեւ ներկայանալու է որպես տառատեսակների ընտանիք, որը պարունակելու է երեք տառատեսակ՝ չորսական ոճով․ հայալեզու օգտվողներին արդեն իսկ քաջ ծանոթ շղագիր տարբերակով, ու նաեւ գրչագիր ու միալայնք տառատեսակներով։ Այսօր ներկայացնում ենք գրչագիր տառատեսակի փորձարկային վարկածը։
Մոտ ապագայում կներկայացվի նաեւ միալայնքը եւ վերջապես շղագրի նոր վարկածը։
Պատրաստվում է նաեւ ԱրամյանԳրքի տառատեսակի նոր վարկածը, որը կներառվի սույն կայքում։
Շնորհակալություն հրաշալի տառատեսակի համար: Ընտիր գործ է արված:
Շնորհակալ եմ Ռուբեն։ Ի դեպ սա առաջին արձագանքն է այս նոր կայքում։
Ձեր կատարած աշխատանքը իսկական նվեր է մեր նոր նախագծի համար: Հայտնում ենք մեր երախտագիտությունը և հիացմունքը: Մաղթում ենք նորանոր հաջողություններ:
http://www.currency.am թիմ (շուտով նոր տարբերակը արդեն Ձեր տառատեսակով):
Տարոն ջան,
Շնորհակալություն գնահատականի համար։ Եթե հարցեր լինեն տառատեսակների հետ կապված տեղյակ պահեք։
Անչափ շնորհակալ եմ։ Շատ երկար ժամանակ եմ փնտրել։
Ձեզ էլ շնորհակալություն։
Ներեցեք իսկ Arial LatArm տառատեսակը որտեղից կարող եմ ներբեռնել Մակբուկի համար։
Շնորհակալ եմ
Արթուր ջան, նույն այս նիշքերը կարող են տեղադրվել նաեւ Մակ-ում։ Թեեւ անկեղծ ասած, Մակ-ի վրա դրանք չեն փորձարկվել։