Հեղինակի պահոցը. tarumian

Արիան ԱՄՅու ընտանիքի նոր՝ 1.01 վարկածը

Արիան ԱՄՅու ընտանիքի տառատեսակներում հավելվել է երեք նոր գրանշան․ դրամի նշանը, ինչպես նաեւ հավերժության նշանը՝ աջ եւ ձախ տարբերակներով։ Դրանք տեղադրված են Յունիկոդի կողմից հատկացված այլագրերի (կոդերի) համաձայն։ Նաեւ վերացվել են նկատված մի քանի վրիպակներ։

Խորագրերը. Առանց խորագրի | 5 մեկնաբանություն

Արիան ԱՄՅու տառատեսակի նոր վարկածը թողարկված է

Նոր, 2012 տարուց սկսած Արիան ԱՄՅու ընտանիքը ներկայացվում է արդեն առանց «փորձարկային», կամ «beta» հավելման։ Թեեւ դա չի նշանակում, որ այն այլեւս հետագա կատարելագործում չի ենթադրում․ դիտողություններն ու քննադատությունը (ինչպես նաեւ բարեմաղթանքները։-)) միշտ էլ ողջունելի են։

Խորագրերը. Առանց խորագրի | 5 մեկնաբանություն

Արիան ԱՄՅու տառատեսակի նոր վարկածը

Ուրախ եմ հայտնելու, որ Արիան ԱՄՅու տառատեսակը այսուհետ ունենալու է ոչ միայն իր չորս նկարվածքները (ուղիղ, թավ, շեղ եւ թավ շեղ), այլեւ ներկայանալու է որպես տառատեսակների ընտանիք, որը պարունակելու է երեք տառատեսակ՝ չորսական ոճով․ հայալեզու օգտվողներին արդեն իսկ քաջ ծանոթ … Շարունակել կարդալ

Խորագրերը. Առանց խորագրի | 8 մեկնաբանություն